11:55   21-01-2022
Հայելային հետքաշումով Կապանի որոշ գյուղեր կմնան չեզոք գոտում. «Թարմ ուղեղով»` Գեղամ Մանուկյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Մարդիկ փողոցում պահանջում են բացել սահմանները: Ուզում են մեկնել ԱՄՆ: Մի կողմից սա երկրի վիճակի հետևանք է: Մյուս կողմից բողոքն ուղղված է դեսպանատան աշխատանքին: Արտագաղթը Հայաստանի համար, ամեն դեպքում, նորություն չէ: իրականում այս երևույթը միշտ եղել է: Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ այս պահին խնդիրը անվտանգության բացակայության զգացողությունն է: Չկա անվտանգություն, չկա ապագայի ծրագիր: Կյանքը պլանավորելը այս իրավիճակում բարդացել է, հասարակությունը խարխափում է անորոշության մեջ: Իսկ սեփական անվտանգությունը չապահովող երկիրը լավ դիրք չի ունենալու: Մանուկյանը նշում է՝ մեզ հետ որևէ պետություն հավասարը հավասարի հետ և առավել ևս հարգանքով չի խոսելու:

Loading...