14:26   21-01-2022
Image Description
ՀՌԱՀ-ը խմբագրական քաղաքականություն իրականացնելու իրավունք չունի. Գեղամ Մանուկյան
Թողնել մեկնաբանություն

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը խմբագրական քաղաքականություն իրականացնելու իրավունք չունիՀՌԱՀ-ն իրավունք չունի որոշելութե, օրինակ, ինչպես է լուսաբանվում Ազգային ժողովի նիստը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի իր ելույթում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պարտականություններն են հետևել այն փաթեթով, որով լիցենզիա են ստացել հեռուստաընկերությունները, այդ պարտականությունների կատարմանը, համապատասխանությանը և որպեսզի հեռուստաընկերություններն իրենց եթերային քաղաքականության մեջ Հայաստանի Հանրապետության օրենքները չխախտեն, կարմիր գծերը չանցնեն։ Մնացած բոլորի հետ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կապ չունի։ ՀՌԱՀ-ը խմբագրական քաղաքականություն իրականացնելու իրավունք չունի։ Ազգային ժողովի նիստը ինչպես է լուսաբանում հեռուստատեսությունը՝ ՀՌԱՀ-ն իրավունք չունի որոշել»,- ասաց Մանուկյանը։

Loading...