14:51   21-01-2022
Մայրենի լեզուն դառնում է օտար լեզու. ՀՌՀ անդամի թեկնածուն՝ մեդիադաշտի խնդիրների մասին
Թողնել մեկնաբանություն

ԱԺ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի անդամ է առաջադրել Արթուր Մանուկյանին:

Նա 
մասնագիտությամբ ռեժիսոր է, երաժիշտ, թատրոնի և կինոյի արտիստ, եղել է ԱԺ
պատգամավոր:

Մանուկյանն
իր ելույթում անդրադարձավ մեդիադաշտի խնդիրներին ու բացերին: 

«Երեխաներն
աշխարհը ճանաչում են անգլերենով ու ռուսերենով, որովհետև անընդհատ նայում են
ռուսերեն, անգլերեն մուլտեր: Մայրենի լեզուն դառնում է օտար լեզու: Դա խնդիր է,
պետք է լուծվի: Մանկական հաղորդումներ չունենք, պատանեկան ֆիլմեր չունենք,
երիտասարդների համար միայն գռեհիկ հաղորդումներ ունենք: Մենք այստեղ սերունդներ
ենք կորցնում»,- ասաց Մանուկյանը:

Նա
ամփոփեց, որ իրեն չի գոհացնում այսօր գոյություն ունեցող հեռուստատեսային
արտադրանքը:

Loading...