16:26   21-01-2022
Վահագն Ալեքսանյանը պարզաբանեց որոշ լրագրողների հասցեին իր հնչեցրած արտահայտությունը
Թողնել մեկնաբանություն

Ազգային ժողովի նիստի ընթացքում ունեցած ելույթում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պարզաբանեց որոշ լրագրողների հասցեին իր հնչեցրած արտահայտությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վահագն Ալեքսանյանը շեշտեց՝ պատրաստ է անվերջ կրկնելայն ինչ ասել է։

«Երեկ ինչ-որ ասել եմպատրաստ եմ դա կրկնել հիմա, վաղը և անվերջ, որովհետև այն բոլոր լրատվականները, որոնք լծված են եղել ՀՀ գլխավոր շտաբի պետին Երևան տանկեր մտցնելու հարցում քաջալերելու գործին, այն բոլոր լրատվականները, որոնք լծված են եղել վարչապետի ընտանիքի, նրա անչափահաս երեխաների կյանքի և անվտանգության սպառնացող հայտարարություններ տարածելու գործին՝նրանց նկատմամբ ատելություն սերմանելով, այդ բոլոր լրատվականները, այո, վերբալ մարմնավաճառներ են։ Հիմա ասում են, որ լրագրողները նեղացել են։ Հարգելի լրագրողներ, եթե դուք նման բաներով չեք զբաղվել, իսկ ես վստահ եմ, որ շատ կան լրագրողներ, որոնք դրանով չեն զբաղվելև ես գիտեմ այդ լրագրողներին, բնականաբար, այս խոսքերը ձեզ չի վերաբերվում։ Ակնհայտ է չէ՞։ Իսկ եթե զբաղվել եք, ապա, իհարկե, դա վերաբերվում է ձեզ, կարող եք իմ նկատմամբ ներկայացնել դատական հայց»,- ասաց Ալեքսանյանը։

Ավելի վաղ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հորդորեց Վահագն Ալեքսանյանին ներողություն խնդրել լրագրողներից։

«Եթե դուք իսկապես անկեղծ եք ձեր հայտարարություններում, դուք այս ամբիոնից պետք է ներողություն խնդրեք լրատվամիջոցներից»,- ասաց Խամոյանը։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադառնալով որոշ լրագրողների մասնագիտական գործունեությանը, նշել էր, որ ամենօրյա ատելության քարոզ է տարվում գումարի դիմաց։ «Շատերը չեն կարողացել տարբերակել եւ գիտակցել, որ իրենք ոչ թե վերբալ-մարմնավաճառ են, այլ լրագրող։ Թող ներեն ինձ այդ մասնագիտության իրական կրողները, բայց այդպիսիք հեռուստաեթերում ԳՇ պետին հրավիրում էին տանկերը մտցնել Երեւան, որովհետեւ անբարոյական են․․․վերբալ մարմնավաճառությունը ՀՀ-ում ավելի թանկ հաճույք է, քան սովորականը»,- իր ելույթում ասել է Ալեքսանյանը։


Loading...