16:34   21-01-2022
Image Description
Տոկաևը նշել է Ղազախստանում անկարգությունների հիմնական պատճառը
Թողնել մեկնաբանություն

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ուրբաթ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկրում հունվարյան անկարգությունների հիմնական պատճառը հարուստների և աղքատների եկամուտների միջև անընդունելի անջրպետն է՝ տեղեկացնում է РИА Новости-ն։

«Հարուստների և աղքատների միջև հակասությունը հասել է անընդունելի մակարդակի: Կոռուպցիայի ֆոնին, եկամտի այս շերտավորումը վառված լուցկու դեր խաղաց վառոդի տակառի համար, ինչն օգտագործեցին ահաբեկիչնեըը, զինյալներն ու նրանց թիկունքում կանգնած դավադիրները»,- ասել է նախագահը։

Նրա խոսքով՝ տեղի ունեցած իրադարձությունները բացահայտեցին տարիներ շարունակ կուտակված խնդիրները: «Այսօր մենք կանգնած ենք սոցիալական ամբողջ կառուցվածքի խոր վերափոխման ռազմավարական խնդրի առաջ: Մեզ անհրաժեշտ են իրական բարեփոխումներ, որոնք կհամապատասխանեն Ղազախստանի քաղաքացիների հավակնություններին և շահերին»,- հավելել է Տոկաևը:

Loading...