16:45   21-01-2022
Քննարկվել են Հայաստանի և ՄԹ-ի փոխգործակցության հնարավորությունները Կրոնական ազատության միջազգային դաշինքի շրջանակում
Թողնել մեկնաբանություն

Հունվարի 20-ին տեղի է ունեցել դեսպան Վարուժան Ներսեսյանի հանդիպումը Կրոնի և հավատքի ազատության հարցերով Միացյալ Թագավորության վարչապետի հատուկ բանագնաց Ֆիոնա Բրյուսի հետ։
 
Զրուցակիցները խորհրդանշական են համարել իրենց հանդիպումը՝ ՀՀ-ի և ՄԹ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի օրը։
 
Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է քրիստոնեական հավատի կարևորությունը հայ ժողովրդի համար՝ ընդգծելով, որ դարեր շարունակ հավատքը և հայ եկեղեցին համախմբող դերակատարում են ունեցել մեր պատմության ընթացքում։
 
Դեսպանն անդրադարձել է նշված բնագավառում առկա մարտահրավերներին և խնդիրներին, որոնց բախվում է Հայաստանը մեր տարածաշրջանում։
 
Կողմերը քննարկել են մարդու իրավունքներին և հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր։ Քննարկվել է Հայաստանի և ՄԹ-ի փոխգործակցության հնարավորությունները Կրոնական ազատության միջազգային դաշինքի շրջանակներում, որի գլոբալ գագաթնաժողովը նախատեսված է այս տարվա հուլիսին Լոնդոնում։

Loading...