12:42   24-01-2022
19-ամյա կին օդաչուն միայնակ թռել է աշխարհով մեկ
Թողնել մեկնաբանություն

19-ամյա օդաչու Զառա Ռեզերֆորդը  գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում այն ​​բանից հետո, երբ նրան հաջողվել է 155 օրում պտտվել երկրագնդի շուրջը «Shark» գերթեթև ինքնաթիռով: Մինչ  այդ  ռեկորդը 7 տարի շարունակ պատկանում էր ամերիկուհի Շաեստա  Վայզին:

Երիտասարդ բելգիացին համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ դառնալով ամենաերիտասարդ կինը, ով մենակ թռչում է աշխարհով մեկ։ Այդ մասին գրում է Associated Press-ը։
Նշվում է, որ Ռեզերֆորդի ճանապարհորդությունը պետք է տևեր երեք ամիս, սակայն շարունակվող վատ եղանակը և բյուրոկրատական ​​խնդիրները հետաձգեցին նրա թռիչքը մի քանի շաբաթով, ինչը ի վերջո երկարացրեց թռիչքի ընդհանուր ժամանակը մոտ երկու ամսով: 155 օրվա ընթացքում աղջիկն անցել է ավելի քան 52 հազար կիլոմետր, ինչպես նաև կանգառներ է կատարել հինգ մայրցամաքներում և այցելել 41 երկիր։

Ռեզերֆորդը սկսել է թռչել վեց տարեկանում: Նրա ծնողները, ովքեր նույնպես  օդաչուներ են, նրան տանում էին իրենց հետ  թռիչքի: Իսկ արդեն 14 տարեկանից բելգիացին ինքն է սկսել թռչել ինքնաթիռներով։ Իր ճանապարհորդությամբ  նա ասում է, որ ցանկանում է վարակել  երիտասարդ կանանց և աղջիկներին ամբողջ աշխարհում ավիացիայի,  գիտության, մաթեմատիկայի, ճարտարագիտության և տեխնոլոգիայի հանդեպ ոգևորությամբ:

Ավելի վաղ՝ 2021 թվականի դեկտեմբերին, հաղորդվել էր, որ Ռուսաստանում ցրտերի պատճառով Զառա Ռեզերֆորդի շուրջերկրյա ճանապարհորդությունը հետաձգվել է։ Այսպիսով, ոչ թռիչքային եղանակի պատճառով աղջիկը գրեթե մեկ ամիս անցկացրել է Խաբարովսկի երկրամասում։

Loading...