«Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը»,- նշված է ՀՀ Սահմանադրության հոդված 144-ում:
Նշենք, որ Արմեն Սարգսյանի հրաժարականը նախագահի պաշտոնից դեռևս ընդունված չէ, քանի դեռ այն չի ներկայացվել Ազգային ժողովում: «Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից»,- նշված է է ՀՀ սահմանադրության հոդված 142 -ում: