12:51   24-01-2022
Image Description
Պետդեպը թույլ է տվել իր դիվանագետներին լքել Ուկրաինան
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ Պետդեպարտամենտը թույլատրել է Կիևում ԱՄՆ դեսպանատան իր ծառայողներին սեփական ցանկությամբ լքել Ուկրաինան, սակայն կարգադրել նրանց ընտանիքի անդամներին լքել երկիրը։ Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվել դիտարկել երկրից հեռանալու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը՝ հղում անելով Կիևում ԱՄՆ դեսպանատանը։

«Թույլտվությունը հնարավորություն է տալիս այդ աշխատակիցներին հեռանալ, եթե նրանք ցանկանում են, նրանց հեռանալը պարտադիր չէ։ Հեռանալու պահանջ է դրվում նրանց ընտանիքների անդամների համար»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հեռանալու մասին կարգադրության կարգավիճակը կվերանայվի 30 օրից ոչ ուշ։ «Պետդեպն իր որոշումը բացատրել է Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների սպառնալիքով, որոնք կարող են սկսվել ցանկացած պահի»։

«Կիևում ԱՄՆ դեսպանատունը բաց է մնում կանոնավոր աշխատանքի համար։ Հեռանալու մասին թույլտվությունը ոչ մի կերպ չի ազդում Ուկրաինայում և դրա շուրջ Ռուսաստանի ուժերի տագնապալի մեծացման հետ կապված դիվանագիտական լուծում որոնելու մեր հանձնառության վրա»,-ասված է հաղորդագրության մեջ։

Loading...