15:49   24-01-2022
Ատելության խոսքի նկատմամբ հետևողական եմ լինելու, չեմ խուսափելու գնահատականներ տալուց․ ՄԻՊ թեկնածու
Թողնել մեկնաբանություն

Ազգային ժողովում քննարկվում
է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր
Ղազինյանը դիմելով ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանին՝ նշեց, որ նա խոսեց ատելության
խոսքի դեմ սկզբունքային դիրքորոշման մասին, մինչդեռ ԱԺ ամբիոնից վերջին երեք տարիներին
հնչել են բավական սուր ու անթույլատրելի հայտարարություններ, որոնք իրենց մեջ պարունակել
են ատելության խոսք: Ղազինյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ՄԻՊ-ի թեկնածուն վերաբերվում
նման մթնոլորտին: Ի պատասխան, Քրիստիննե Գրիգորյանն էլ նշեց, որ իր ընտրվելու
պրագայում թե խնդրով , թե այլ խնդիրներով բազմաթիվ անելիքներ ունի:Եզրափակելով իր խոսքը
ՄԻՊ-ի թեկնածուն նշեց, որ և ատելության խոսքի, և հարգանքի, և քաղաքակիրթ բանավեճի նշաձողը
բոլորի ձեռքում է, և բոլորը պետք է բարձր պահեն այդ նշաձողը:

Loading...