16:51   24-01-2022
Որ նախագահ էր ընտրվում՝ չգիտե՞ր իր լիազորությունները. Խաչատուր Սուքիասյանը՝ Արմեն Սարգսյանի մասին
Թողնել մեկնաբանություն

«Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով
նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին բացառեց, որ նախագահի վրա ճնշումներ գործադրված
լինեն
: Պատճառը գուցե անձնական է,- նկատեց պատգամավորը:

  Հարցին, թե այսքան ժամանակ Նիկոլ Փաշինյանը տեղյակ
չի՞ եղել Արմեն Սարգսյանի կապիտալից, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը
դեմոկրատական հիմքեր հիմնող առաջնորդ է, ես կարծում եմ, որ ճիշտ է, երբ նախագահի ինստիտուտում
ընտրված անձին չեն ասել՝ թող, գնա »: Անդրադառնալով Արմեն Սարգսյանի՝ Սահմանադրությամբ
իրեն օժտված գործիքների մասին մտքին, դիտարկմանը, որ նախագահը չի կարող ազդել պատերազմին
և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա՝ Սուքիասյանը խոսքը եզրափակեց հռետորական հարցով՝
   . «Նա, երբ ընտրվում էր նախագահ, չգիտե՞ր իր իրավունքների
սահմանները»:


 

Loading...