17:23   24-01-2022
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 125 հազար 417 քաղաքացի
Թողնել մեկնաբանություն

Գեղարքունիքի մարզում 2022 թվականի հունվարի 24-ի դրությամբ պատվաստվել է 125 հազար 417 քաղաքացի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, դա կազմում է բնակչության ընդհանուր թվի 41,3 տոկոսը։ Պատվաստվածներից առաջին դեղաչափն ընդունածների թիվը կազմել է 69 146 մարդ։ «Պատվաստման առավել բարձր ցուցանիշն ապահովել է Դդմաշեն գյուղը՝ 83,6 տոկոս։ Երկրորդ տեղում Լուսակունք գյուղն է՝ 71, 8 տոկոսով, երրորդ տեղում՝ Լճափ գյուղը՝ 67,7 տոկոսով։ Պատվաստման համար շաբաթ եւ կիրակի օրերին աշխատանքային ռեժիմ է սահմանված մարզի առողջության առաջնային պահպանման հիմնարկներում, բացի այդ, գործում են նաեւ պատվաստում իրականացնող շրջիկ խմբեր։ Նկատելի քանակ են կազմում նաեւ երրորդ դեղաչափ ստացողները։ Հուսանք, որ առաջիկայում կունենանք ավելի բարելավված ցուցանիշներ»,-նշեց Լուսինե Վարդանյանը։

Loading...