19:00   03-02-2022
Ինքնապաշտպանության համար կուսակցական լինելը պարտադիր չէ. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Երբ ադրբեջանցիները Սյունիքում Նորավանի մոտ սադրանքի դիմեցին, քաղաքում խուճապ սկսվեց: Ամեն օր խոսում էին, որ թուրքը գալու է: Մտավորականների մի խումբ հանդիպում կազմակերպեց: Իրավիճակը ցայտնոտային էր: Անցկացվեց հանրահավաք, որտեղ հայտարարվեց անվտանգության խորհուրդ ստեղծելու մասին: Հասկացանք, որ եթե պետք է մոբիլիզացիա իրականացնել , ապա պետք է վայր դնել բոլոր քաղաքական խնդիրները և ստեղծել ապաքաղաքական կառույց: Հիմնական կորիզը մտավորականությունն էր, նաև հայ գործարարները: Կառույցը սկսեց հանդիպել տարբեր պետական հաստատությունների պաշտոնյանների հետ և հասկանալ, թե ով ինչի համար է պատասխանատու: Առաջին հանդիպումը Գորիսի համայնքապետարանում էր: Բարձրացրեցինք ապաստարանների խնդիրը: Շուտով հասկացանք, որ բոլոր գյուղերում պետք է ձևավորվեն անվտանգության խորհուրդներ: Այն պետք է դառնա ցանցային կառույց:

ՀՆԽ հրամանատար Վովա Վարդանովի հյուրն է՝ Գորիսի անվտանգության խորհրդի համակարգող Արթուր Խոջաբաղյանը:

Loading...