Նախորդ տարեվերջին 1000 հարցվողների մասնակցությամբ անցկացված հետազոտության համաձայն՝ սոցիալական ցանցերից օգտվողների գերակշիռ մասը երիտասարդներն են. ապրում են մայրաքաղաքում, ունեն բարձրագույն կրթություն: Հարցումները ցույց են տալիս՝ գյուղական համայնքերում իբրև տեղեկատվության աղբյուր հեռուստացույցը նախընտրողների թիվն ավելի շատ է քան քաղաքում: Հեռուստացույց նայողների թվում հիմնականում միջին մասնագիտական և միջնակարգ կրթություն ունեցողներն են: Ռադիոլսողների թվում, սակայն, երիտասարդներն ավելի քիչ են:
«ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցը ներկայացրել է հայ հասարակության կողմից մեդիա սպառման նախընտրելի միջոցները: