Արցախի ԱԺ 5 խմբակցություններ մշակել են օկուպացված տարածքների մասին նախագիծ: «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը նշում է՝ այն նպատակ ունի կարգավորել տեղի և օկուպացված տարածքների բանակիչների իրավունքները։ Կներառվի նաև կորուստների գույքագրման հարցը։ Կարևոր է նաև փաստագրել, որ պատերազմը երկրի համար ճակատագիր չի սահմանում։ Սա փաստացի բռնի գործողություն էր, որի մասին վկայում են մինչ օրս թշնամական սադրանքները։ Հակոբյանի խոսքով՝ օրինագծով անօրինական կհամարվի մեզ հետ չհամաձայնեցված շինաշխատանքները։ Մենք գիտենք՝ որն է մեր հայրենիքը ու այս գործողություններով պիտի լսելի դառնա մեր ձայնը: