15:29   11-07-2017
Ի՞նչն է իրականում մտահոգում Էդուարդ Շարմազանովին՝ Սևա՞նը, անջուր մնացած գյուղացինե՞րը, թե՞... «Դե, խաբիր ինձ»
Թողնել մեկնաբանություն

Սևանից հավելյալ 100 մլն խմ ջրառի նախագիծը Կառավարությունը հիմնավորեց գյուղացիներին ոռոգման ջրով ապահովելու մտադրությամբ: Այդ տեսակետը ԱԺ-ում պաշտպանեց նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա էմոցիոնալ ելույթը թեև համոզիչ էր, բայց պարունակում էր վերբալ ու ոչ վերբալ ազդակների հակասություն ու մեկ հետաքրքիր «մանրուք». խոսելով Սևանի մասին՝ Էդուարդ Շարմազանովն օգտագործում է ժեստ, որը խորհրդանշում է փող: «Դե, խաբիր ինձ» հաղորդաշարի այս թողարկմանը ոչ վերբալ հաղորդակցության մասնագետ Արշալույս Մուշկամբարյանը բացահայտում է Սևանի հետ կապված ԱԺ փոխխոսնակի մտահոգության իրական պատճառները:

Loading...