14:00   21-02-2022
Կորոնավիրուսից հետո բիզնեսի վերաբերմունքը PR-ի հանդեպ փոխվել է. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

2021-ը «Spring PR»ընկերության համար հաղթարշավի տարի էր:  Ընկերությունը  անցյալ տարի արժանացավ երկու կարևոր խոշորագույն մրցանակների: Ընկերությունը հաղթեց IPRA Golden World Awards-ում: Մրցանակաբաշխության կազմակերպչի՝  PR միջազգային ասոցիացիայի  կողմից տրվող մրցանակը համարվում է PR ոլորտի օսկար:

«Spring PR» ընկերությունը մրցանակաբաշխությանը ներկայացել էր իր «համերի ճանապարհ» արշավով:  Նույն անվանակարգում՝ զբոսաշրջություն և ճանապարհորդություն, ընկերության հետ մրցում էին աշխարհահռչակ DHL-ը և Սինգապուրի կառավարությունը:

«Spring PR» ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանի խոսքով այսօր հաղորդակցությունն ամենուր է: Կորոնավիրուսից հետո հատկապես փոխվել է վերաբերմունքը PR-ի նկատմամբ:

Loading...