19:24   03-03-2022
Ռուսների ռազմավարությունը հասկանալի է, բայց խնդիրը թուրք-ասիական վտանգն է. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

44 օրյա պատերազմում մենք թվաքանակով և սպառազինությամբ մի քանի անգամ ավելի հզոր հակառակորդի հետ էինք կռվում: Այժմ Ուկրաինան է նույն իրավիճակում: Ռուսաստանի պարտությունը Ուկրաինայում, սակայն, ավելի վտանգավոր չի լինելու, քան միջին Ասիայում թուրքերի հանկարծակի արշավանքը:

Կրեմլում նստածները ստիպված են ամրացնելու  այս տարածաշրջանում մեզ հետ դաշինքը: Եթե  այսպես կոչված «Սյունիքի միջանցքը» բացվի թուրքական ձևաչափով, ապա խնդիրներ է ունենալու նաև 102-րդ ռազմաբազան: Ինչու ոչ նաև՝ Մախաչկալան, Դերբենտը, Գրոզնին, Մայկոպը: Մի խոսքով՝ ողջ Կովկասը:

ՀՆԽ հրամանատար Վովա Վարդանովը խոսել է ռուս-ուկրաինական պատերազմի և դրա հետևանքների մասին:

Loading...