Քարագլուխի դիրքից մեր զորքը հետ չէր շարժվի, եթե իմանար, որ ներքևում կա մի ռազմաջոկատ, որը պատրաստ է 10 րոպեի ընթացքում օգնության հասնել: Օրինակ` իրականացնել օղակաձև պաշտպանություն` նման իրավիճակների համար վաղօրոք նախապատրաստած դիրքերը բարձրանալով: Թուրքն ամեն ինչ անում է, որ մեր բանակը չվերականգնի իր պոտենցիալը: Շատ արագ պետք է կազմակերպել և զինել բնակչությանը: Խորհրդարանը մշակում է զենքի մասին օրենք, որի քննարկմանը մասնակցել է նաև ՈՄԱ-ն:
Այդ հանդիպումներում մենք պնդում ենք, որ դա լինի կազմակերպված: Զինված մարդու օգուտը զրոյական է, եթե նրա զինումը կազմակերպված չէ :
ՀՆԽ հրամանատար Վովա Վարդանովը խոսել է Քարագլխում ստեղծված իրավիճակի, զենքի մասին օրենքի և ռուս-ուկրաիանական պատերազմի ընթացքի մասին: