Աշխարհի մի շարք երկրների կրակոցները շարունակելու են հարվածել նաև մեզ։ Մեր տարածաշրջանը խաչմերուկ է: Ինչպես նախկինում, այսօր էլ չենք խուսափի վատ հետևանքներից։ Մեր տարածաշրջանը խաչմերուկ է բաժին հասածը այդքան էլ մեղմ աշխարհագրություն չէ։ Քաղաքական վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշում է՝ ուկրաինական ճգնաժամը ևս մեզնից շատ հեռու չէ։ Սա ՌԴ֊ի պայքարն է իր ազդեցությունը պահելու համար։ Եթե վերջինս ունի հնարավորություն, ապա պիտի թեկուզ թանկ գնով պաշտպանի սեփական դիրքերը։ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ այս իրադարձությունների ֆոնին դժվար է հստակ գնահատականներ տալը։ Պարզապես պետք է պատրաստ լինել վատագույն սցենարներին։