17:18   31-03-2022
Խելացի Լոռի. 4 հոգանոց թիմը գնում է գաղափարների հետևից. «Ապրենք մարզերով»
Թողնել մեկնաբանություն

Լոռու մարզի 4 երիտասարդներ, համախմբվելով գաղափարի շուրջ, ստեղծեցին Tiny ստարտափը։ Փոքր թիմ, կարճ ժամկետ, բայց հեռանկարային ծրագրեր։ Խումբը, որը զբաղվում է խելացի սարքերի ծրագրավորմամբ և նախագծմամբ, հասցրեց ստեղծել առաջին սարքի նախատիպը։ Այն կօգնի համր մարդկանց ավելի հեշտ հաղորդկացվել հասարակության հետ։ Թիմի անդամ Անի Ջանվելյանը նշում է՝ սարքը աշխատում է, բայց բազան համալրման կարիք ունի։ 5-6 ամսվա ընթացքում այն կլինի լիարժեք։ Դավիթ Մելքոնյանն էլ, որը գաղափարի կրողներից է, շեշտում է՝ սարքը ամրացվում է ձեռքին և հավելվածի միջոցով սկսում աշխատել։ Հասանելի է և՛ Android, և՛ IOS համակարգերի համար։ Տարբեր հարթակներում այս պահին աշխատանք են կատարում՝ ծանոթացնելու իրենց ստեղծածին և իրենց գաղափարներին։

Loading...