Ռուս-ուկրաինական պատերազմի թատերաբեմում տանկերից, հրթիռներից, ծանր հրետանուց բացի երկու կողմից աշխատում է նաև քարոզչամեքենան: Կողմերից յուրաքանչյուրը իրականությունը գլխիվայր շուռ է տալիս: Պետք չէ ընկնել ոչ մեկի քարոզչամեքենայի տակ: Հիմա էլ խոսում են Բուչայի դեպքերի մասին, որն ակնհայտորեն կեղծիքի և ճշմարտության խառնուրդ է: Հայաստանում այդ քարոզչության «զոհերի» թիվը քիչ չէ: Մեզ մոտ անգամ կան թուրքական քարոզչամեքենայի զոհեր:
Շատերն այսօր իմ անունից թուրքերից ներողություն են խնդրում, այսպես կոչված Խոջալույի դեպքերի համար: Ես այդ օպերացիայի մասնակից եմ: Շելլի կոչվող հողամասերում ընկերներիս հետ թաքնված եմ եղել: Գտնվել եմ թուրքական երկու հենակետերի մեջքի ետևում, որտեղ թուրքերը գիշերվա կեսին խաչաձև կրակ բացեցին: Մութը թշնամուն թույլ չէր տալիս տարբերակել փախստականներին: Այդ կետի վրա երբևէ երեք հայի ոտք է դրվել, և դա եղել ենք մենք: Իսկ մենք գեթ մեկ անգամ չենք կրակել….
Ասում է ՀՆԽ հրամանատար, ՈՄԱ-ի հիմնադիր Վովա Վարդանովը: