Նախքան Բրյուսելյան հանդիպումը անհանգստությունները շատ էին: Հուզող հարցերից առաջնայինը հենց Արցախն էր: Ի՞նչ կորոշվի և այն ի՞նչ տեղ է զբաղեցնելու հանդիպման օրակագրում: Հակամարտության խաղաղ կարգավորումը այդպես էլ չդարձավ առաջին հարց: Արցախի ղեկավարի խորհրդական Նելլի Բաղդասարյանը նշում է՝ փաստացի ԵՄ հարթակում քննարկումից դուրս մնաց Արցախի հարցը: Խնդիրը տեղափոխվել է Հայաստան-Ադրբեջան շրջանակ: Անորոշությունները շատ էին: Այս ամենին զուգահեռ Երևանից ակնկալիքները չեն փոխվում: Արցախցին ցանկանում է հստակություն և կառուցողականություն: Նպաստել Արցախի միջազգային ճանաչմանը: