14:03   28-04-2017
«Դե, ստի՛ր ինձ». նոր նախագիծ: Կարեն Կարապետյանի ժեստերի և միմիկայի վերլուծություն
Թողնել մեկնաբանություն

Հաճախ մարդկանց խոսքը մի բան է ասում, իսկ մարմինն ու դեմքը միանգամայն այլ: Ժեստերի, միմիկայի և ոչ վերբալ այլ ազդակների ուսումնասիրությունը գիտություն է, ընդորում բավականին ճշգրիտ: Դժվար թե ինչ-որ մեկը պնդի, որ ոչ վերբալ կոմունիկացիայի վերլուծության գործիքակազմի միջոցով կարող է 100 տոկոս ճշգրտությամբ բացահայտել սուտը, բայց միանգամայն հնարավոր է հասկանալ, թե որքանով է մարդ ինքը հավատում իր ասածին, կամ ասածի որ մասն է իրեն իսկ դիսկոմֆորտ պատճառում: Այլ կերպ ասած՝ խոսքի ո՞ր հատվածներին արժե փոքր-ինչ վերապահումով մոտենալ: Լրատվական Ռադիոն նոր հաղորդաշար է սկսում՝ «Դե, ստի՛ր ինձ», որի ընթացքում ոչ վերբալ հաղորդակցության մասնագետ Արշալույս Մուշկամբարյանը վերլուծելու է քաղաքական գործիչների հրապարակային ելույթները և ցույց է տալու այն կետերը, որտեղ լեզուն և մարմինը միանգամայն տարբեր բաներ են խոսում: Այս առաջին փորձնական թողարկման հերոսը վարչապետ Կարեն Կարապետյանն է:

Loading...