17:52   22-04-2022
Հայրենիքից խոսելը քիչ է, պետք է նաև գործ անել. «Ապրենք մարզերով»
Թողնել մեկնաբանություն

Հասարակությանը կրթելու պատասխանատվությունը մեծ է։ 16 տարեկանում, հատկապես, բարդությունները շատ են, բայց եթե կա մոտիվացիա և ցանկություն, խոչընդոտները հաղթահարելի են։ Լեռնային բնակավայրերում մեծացած Եվա Պետրոսյանն ու Նարեկ Սողոմոնյանը սկսել են «Գոյատևման հմտություններ» նախաձեռնությունը։ ՄԵՄ֊ի շրջանակներում, ստանալով գիտելիքների բազա, որոշել են դա փոխանցել նաև շրջապատի մարդկանց։ Համահիմնադիր Նարեկ Սողոմնյանը նշում է՝ կազմակերպվել են վեբինարներ և տարբեր քննարկումներ։ Ակտիվ օգտվում են սոցցանցերից, հայալեզու և անգլալեզու գրքերից։ Եվա Պետրոսյանի խոսքով՝ ուժեղ պետության հիմքը կրթված և զինված հասարակությունն է։ Իրենք փորձում են դառնալ այդ գործի մի մասնիկը։

Loading...