Մինչև վերջերս ՆԱՏՕ-ի հարավային թևի շտաբը գտնվում էր Զմյուռնիայում՝ Իզմիրում: Այն տեղափոխվեց Հունաստանի Լարիսա քաղաք: Դա ՆԱՏՕ-Թուրքիա լարված հարաբերությունների ևս մի վկայություն է: Տարածաշրջանում Հունաստանի դերակատարումը մեծանում է և այն դարձնում են առանցքային գործոն:
Բացի այդ գործընթաց է գնում, ըստ որի Ուկրաինան ստանձնելու է Թուրքիայի որոշակի դերակատարությունը Ռուսաստանի՝ դեպի Եվրոպա նկրտումների դեմ: Ինչպես նաև Հարավային Կովկասում Թուրքիային և Ռուսաստանին զսպելու դերակատարության որոշ մասը կստանձնեն Հայաստանը և Վրաստանը:
Դիվանագետ Արա Պապյանի գնահատմամբ այս գործընթացները նպաստելու են հայ դատի արդարացի լուծմանը: