Հեղափոխությունների պատմության մեջ աքսիոմա է՝ քաղտեխնոլոգիաների կրկնության որևէ մոդել երբևէ հաջողության չի հասել: Այս պահին, կարծես թե խորհրդարանական ընդիմությունը տեղ-տեղ փորձում է ժխտել այդ կանոնը: Ընդհանուր առմամբ նրանց հաջողության հասնելու հեռանկարը այս պահին դժվար է գնահատել: Ակնհայտ է, որ կրկնություն իրականում կա, հատկապես հաջողված գործողությունների առումով: Իշխանափոխության համար, ըստ քաղաքագետ Արա Պողոսյանի, պետք է փոխել գործիքակազմը: Նախ և առաջ կարևոր է հայ ժողովրդի վարքն ու հոգեբանությունը խորապես ուսումնասիրելը: 2018 թվականին դա ին-որ չափով արել էին, մյուս կողմից էլ պահը հասունացել էր: