12:08   28-04-2022
Formula Goris-ը հաջողեց, հերթը Formula Yeghegnadzor-ինն է. «Թարմ ուղեղով»՝ Մարիամ Համբարձումյանի և Արթուր Ասատրյանի հետ
Թողնել մեկնաբանություն

TCF տեխնոլոգիական ընկերությունների խումբը արդեն երկրորդ անգամ իր տարեդարձը նշում է ոչ ստանդարտ ձևով։ Նախորդ տարի՝ 4-ամյակը նշվեց Սյունիքում՝ Formula Goris-ի շրջանակում։ Այս անգամ կլինի թվային կոնֆերանս, արդեն Եղեգնաձոր քաղաքում։ Ավադույթը պետք է դառնա շարունակական։ Ընկերության համահիմնադիր Մարիամ Համբարձումյանը նշում է՝ գաղափարը առաջացավ պատերազմից հետո, երբ ցանկացած առիթ պետք էր գործի դնել պետության կայացման համար։ Արթուր Աստրյանը, որը թվային գովազդի մասնագետներից է, պատմում է՝ միջոցառումը թվային տեխնոլոգիաների, դիզայնի, բիզնեսի և այլ ժամանակակից մասնագիտությունների մասին է։ Տեղի երիտասարդությանը պետք է մոտեցնել համաշխարհային շուկային։ Աշխատանքը, սակայն, չի սահմանափակվելու միջոցառմամբ։ Կոնֆերանսի ավարտից հետո համագործակցությունը կլինի շարունակական։

Loading...