12:31   02-05-2022
ՀՀ-ում իշխանափոխության պայմաններ կձևավորվեն 2023 թվականին. «Թարմ ուղեղով»` Անդրիաս Ղուկասյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Այսօր Հայաստանի թիվ մեկ հարցը սահմանադրության արմատական փոփոխությունն է: Արտաքին հարցերում ՀՀ-ն պետք է ցուցաբերի միջազգային չեզոքություն, ապահովի սեփական անվտանգությունը: Սա «Հայ Կառուցողական» կուսակցության մոտեցումն է: Արցախի հարցում, սակայն, ընդդիմադիրն ուժերի տեսկետները հակասող են: Կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ պայքարող ուժերը չեն ցանկանում համախմբվել գաղափարի շուրջ, հետևաբար նման միություն այս պահին հնարավոր չէ: Չնայած, որ Արցախի ինքնորոշման իրավունքը առաջնային է, բայց բոլորը հանդես են գալիս Արցախի ինքնորոշման իրավունքը մերժելու դիրքից: Հայ կառուցողական կուսակցությունը, ըստ Անդրիաս Ղուկասյանի, բանակցությունների և քննարկումների մեջ է չեզոք և պետականամետ ուժերի հետ: Գուցե հնարավոր լինի հարցը լուծել համատեղ ջանքերով:

Loading...