12:23   04-05-2022
Ցեղասպանությունը միայն հայի բեռը չէ. «Թարմ ուղեղով»՝ Ռեգինա Գալուստյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Ցեղասպանության թանգարան ինստիտուտը կազմակերպել էր գիտաժողով՝ «Հայոց Ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագրով: Գիտաժողովի գաղափարը ինստիտուտի տնօրենինն է: Ժամանակի ընթացքում նկատելի էր դառնում, որ հասարակությունը կարիք ունի նման քննարկման: Մոնիթորինգի ենթարկելով ուսուցիչների և գիտաշխատողների կարծիքները՝ եզրակացությունը այն էր՝ կարիքը իսկապես կա: Ինստիտուտի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը նշում է՝ գիտաժողովի նպատակն էր ապահովել 20-րդ դարի բոլոր հիշողության կենտրոնների ներկայությունը Երևանում: Աշխարհի տարբեր անկյուններից եկած հյուրերը ներկայացրեցին իրենց տեսակետները, կարծիքները և քննարկեցին խնդիրները: Իսկ ընդհանրապես Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խնդիրներ չի դնում քարոզել դաժանություն և սթրեսի ենթարկել այցելուին: Ինստիտուտի նպատակն է ցույց տալ, որ ոճիր եղել է և ցանկացած ցեղասպանություն ճառանգություն է, որի մասին պետք է իմանալ ու պամտել ճառանգներին:

Loading...