12:06   06-05-2022
Փաշինյանը իշխանությունից ավելի կառչած է, քան Սերժ Սարգսյանն էր. «Թարմ ուղեղով»՝ Արմեն Աղայանի հետ
Թողնել մեկնաբանություն

Ընդդիմության մանդատը իշխանությանը տապալելու համար էր։ ԱԺ֊ի ներսում դա չհաջողվեց։ Փողոցը այլընտրանքային տարբերակն էր, իսկ թեժացումները կրկնելը՝ անհրաժեշտություն։ Քաղաքական վերլուծաբան Արմեն Աղայանի պնդմամբ՝ եթե դաշտում այդպես էլ այլ ազդեցիկ ուժ չհայտնվի, այս անգամ էլ ձախողումը վերջինը չի լինի։ Ակնհայտ է՝ այս ամենի համար լուրջ աշխատանք է կատարվել, իսկ 2018 թվականի կրկնությունը հատուկ սցենար է և նպատակային։ Ընդդիմադիրները կարծում են՝ եթե անեն այնպես, ինչպես Փաշինյանը 2018֊ին, ապա իրենց ևս թույլ կտան գալ իշխանության։ Աղայանը կարծում է՝ այս քայլը գիտակցված է։ Նիկոլ Փաշինյանը ունի մեկ հակափաստարկ՝ դուք դեռևս չեք կարողացել համախմբել այնքան մարդու, որքան ինձ էր հաջողվել։

Loading...