Չկասկածեք երբեք. Լեոնիդի, Կոմանդոսի, Մոնթեի ոգին ճախրում է Արցախի երկնքում: Այն բոլոր-բոլոր հերոսները, որոնք զոհաբերել են իրենց կյանքը, այլևս անդառնալիորեն ամրագրել են Արցախի հայկական լինելը: Այսօր հոգեպես թզուկները անզոր են «լուծել» Արցախի հարցը հայոց կամքին հակառակ: Շուշին ազատագրվել է և այդպես էլ լինելու է, որովհետև դա անմահների հրամայականն է: Մեզ տրված չէ խաղաղ ապրել մեզ կոտորողի հետ: Այն, ինչ խամրեցվել է երկու տարի առաջ արհեստածին պարտությամբ, նորից վերաիմաստավորվելու է: Շնորհավոր տոնդ հանճարածին քաղաք, սպասիր մենք դառնալու ենք:
Գագիկ Գինոսյանի հաղորդումը նվիրված է Շուշիին և այն ազատագրողներին: