18:00   10-05-2022
Կոմունիզմի վտանգը ֆաշիստներին բերեց իշխանության. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Առաջին աշխարհամարտից հետո Գերմանիայում կոմունիստները բավականաչափ ուժեղ էին: Չնայած դրան պարտվեցին, և  իշխանության եկան նացիոնալ-սոցիալիստները:  Այդ տարիներին Ստալինը փորձում էր Սովետական հեղափոխությունը արտահանել նաև այլ երկրներ՝ այդ թվում Գերմանիա: Դա կոմունիզմի նկատմամբ Արևմուտքում  վախ առաջացրեց: Ի հակադրություն կոմունիստների՝ աջ ծայրահեղական նացիստական կուսակցությունները ստացան լայն աջակցություն, որից հետո եկան իշխանության:

Կոմունիզմը պակաս վտանգավոր տոտալիտար գաղափարախոսություն չէր և այժմ էլ չէ: Այստեղ նույնպես մարդիկ առանց դատարանի դատապարտվում  էին և գնդակահարվում: Հաճախ ավելի շատ քան Գերմանիայում: 

ԱՄՆ-ն ճանաչեց ԽՍՀՄ-ը 1933 թվականի Նոյեմբերին հենց այն պատճառով, որ  Հիտլերը եկավ իշխանության: Խնդիրը պարզ էր՝ եթե օգնեյին Հիտլերին, ապա Գերմանիան կդառնա անզսպելի, փոխարենը Ստալինին օգնեցին: Աշխարհը գիտակցում էր՝ ԽՍՀՄ-ը չի կարող համաշխարհային տիրապետություն հաստատել:

Դիվանագետ Արա Պապյանը խոսել է երկրորդ համաշխարհայինի մոռացված մանրամասներից:

Loading...