11:49   11-05-2022
Նոյեմբերի 9-ը Արցախահայության ինքնորոշման իրավունքից հրաժարում չէ. «Թարմ ուղեղով»՝ Հայկ Խալաթյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Մայիսի 9֊ին Ռուսաստանում նոր հաղթանակ չարձանագրվեց։ Այդ օրը սպասում էին կամ մոբիլիզացիայի, կամ էլ պաշտոնապես պատերազմի հայտարարման։ Խոսվեց, սակայն, միայն հետագա անելիքների ու նպատակների մասին։ Քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթյանի խոսքով՝ ՌԴ֊ն այս պահին փոխել է մարտավարությունը։ Մարտերը մի քանի ճյուղավորում չունեն, կենտրոնացած են Դոնբասում։ Տնտեսական ճնշումներն էլ մյուս կողմից հասարակությանը զրկել են շատ բաներից։ Խալաթյանը վստահ է՝ սա ռուս ժողովրդին ավելի ու ավելի է տրամադրում Արևմուտքի դեմ։ Մյուս կողմից էլ, սակայն, ՌԴ քաղաքացիները հստակ ուրվագծել են սեփական իշխանությունների հետ լինելու իրենց որոշումը:

Loading...