12:20   13-05-2022
Restart youth festival. պետք է ձևավորել երիտասարդակենտրոն հասարակություն. «Թարմ ուղեղով»՝ Դիանա Մլհամյանի և Յուրի Ավագյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Restart գիտակրթական հիմնադրամը չորս տարի է, ինչ աշխատանքային ակտիվ փուլում է: Իրականացնում է հետազոտական աշխատանքներ, երիտասարդական ծրագրեր: Վերջիններիս նպատակն է ներգավել հնարավորին շատ երիտասարդների և փոխել նրանց առօրյան: Մայիսի 22-ին հիմնադրամը կազմակերպում է Restart youth festival-ը: Հիմնականում թիրախում մարզաբնակ երիտասարդությունն է: Restart գիտակրթական հիմնադրամի տնօրեն Յուրի Ավագյանը պատմում է՝ ՀՀ-ում առկա մարտահրավերներին դիմակայելու գործում շատ կարևոր է երիտասարդության ներկայությունը: Restart երիտասարդական ծրագրերի պատասխանատու Դիանա Մլհամյանի խոսքով՝ մեկնարկելու են Տավուշից, ապա Գեղարքունիք, Լոռի..: նպատակ կար սկսել սահմանամերձ մարզից: Փառատոնի ընթացքում կլինեն մոտիվացնող ելույթներ, համերգային ծրագիր, խաղեր և այլն:

Loading...