15:32   13-05-2022
Թշնամու դեմ պետք է կանգնել կրթված ու զինված. «Ապրենք մարզերով»
Թողնել մեկնաբանություն

«Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ֊ն դարձավ առիթ, որ ծնվի «Ճանաչիր թշնամուդ» նախագիծը։ Միտքը առաջացավ այն ժամանակ, երբ համահիմնադիր Հեղինե Սարգիսյանը սկսեց ուսումնասիրել ադրբեջաներեն։ Պետք է ցանկացած դեպքում կիսվել գիտելիքներով։ Նախաձեռնության անվան ընտրությունը բարդ էր. պետք էր ներառել ամբողջ գաղափարախոսությունը։ Ռազմա֊կրթական այս ծրագիրը նպատակ ունի խուսափել թշնամու մանիպուլյացիաներից։ 44-օրյա պատերազմի ընթացքում հայոց լեզվին տիրապետելը թշնամուն շատ հարցերում օգնեց, մեզ՝ վնասեց։ SMM մասնագետ Տաթև Բադալյանը թիմին միացել է ավելի ուշ։ Վստահ է՝ մեծ փոփոխության մասնիկ դառնալը կարևոր է, ուրախացնող, բայց միևնույն ժամանակ պատասխանատու որոշում։

Loading...