16:24   16-05-2022
McDonald’s-ը հեռանում է ռուսական շուկայից
Թողնել մեկնաբանություն

McDonald’s-ը որոշել է դուրս գալ ռուսական շուկայից և սկսել է վաճառել իր ռուսական բիզնեսը, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։

«Երկրում ավելի քան 30 տարի աշխատելուց հետո McDonald’s Corporation-ը հայտարարեց ռուսական շուկայից դուրս գալու մասին և նախաձեռնեց իր ռուսական բիզնեսը վաճառելու գործընթացը»,- ասվում է զեկույցում։

Ըստ որոշ լուրերի էլ` McDonald’s-ը Ռուսաստանում կվերսկսի աշխատանքը նոր ապրանքանիշի ներքո հունիսի կեսերին՝ պահպանելով անձնակազմը, ռեստորանների ցանցը և ճաշացանկը, հայտնել է ընկերության աղբյուրը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Reuters-ը, McDonald’s-ը սկսել է իր բիզնեսը Ռուսաստանում վաճառելու գործընթացը։

Loading...