16:27   16-05-2022
Image Description
Եղիսաբեթ II թագուհին 3 ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
Թողնել մեկնաբանություն

Եղիսաբեթ II թագուհին 3 ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ: Նրան նկատել են ձիասպորտի մրցույթում, որը տեղի է ունեցել Բերքշիրի Վինձոր ամրոցի տարածքում: Ուրբաթ օրը՝ մայիսի 13-ին, հայտնում է Sky News-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ 96-ամյա միապետին միջոցառմանը բերել են Range Rover ամենագնացով։ Թագուհու մեքենան գտնվում էր Parade Ring-ի կողքին, հարթակ, որտեղ ժոկեյները ձիերին են պատրաստում մրցարշավների համար:

Անգլիայի թագուհին դուրս չի եկել մեքենայից, այլ միայն թեթևակի բացելով ջիպի պատուհանը` նայել է, թե ինչ է կատարվում։ Միաժամանակ նա ակտիվորեն շփվել է թագավորական արքունիքի մարդկանց հետ։ Նշվում է, որ այս կերպ Եղիսաբեթ II-ը, մոտ գտնվելով մրցատարածքին, հնարավորություն է ունեցել դիտելու իր ձիերին։ Ենթադրվում է, որ մրցարշավներին կմասնակցեն նրա մի քանի կենդանիներ։

Loading...