17:51   16-05-2022
Image Description
ԵՄ-ն ու Հայաստանը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները
Թողնել մեկնաբանություն

Եվրոպական միություն-Հայաստան գործընկերության խորհրդի 4-րդ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին Բրյուսելում, հայտնում է ԵՄ խորհրդի կայքը:

Նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները և քաղաքական հարցեր:

ԵՄ անդամ երկրները և Հայաստանը մտքեր կփոխանակեն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքի, ինչպես նաև տնտեսական և ներդրումային պլանի վերաբերյալ:

Կքննարկվեն քաղաքական երկխոսության, ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների, առևտրատնտեսական համագործակցության հետ կապված հարցեր: Անդրադարձ է լինելու նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարներին:

Մասնակիցները քննարկելու են նաև տարածաշրջանային հարցեր (Ռուսաստան/Ուկրաինա, Թուրքիա, Իրան), ինչպես նաև ԼՂ հարցը:

Loading...