18:55   16-05-2022
Կիպրոսում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում է կազմակերպվել
Թողնել մեկնաբանություն

Կիպրոսում մայիսի 13-ին անցկացվել է «Կիպրոս Պոնտոս Հայաստան. այլևս երբե'ք որևէ ցեղասպանության» խորագրով միջոցառում՝ նվիրված հայերի, պոնտոսի հույների, ինչպես նաև Կիպրոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջոցառումը կազմակերպվել էր Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում ներկայացված Ազգային ժողովրդական ճակատ կուսակցության կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը նախորդել է լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված վերոհիշյալ ցեղասպանություններին: Լուսանկարների ցուցահանդեսին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ հայ-կիպրական բարեկամության պուրակի հուշակոթողի մոտ:

Միջոցառման գլխավոր բանախոսն էր Ազգային Ժողովրդական Ճակատ կուսակցության նախագահ պրն. Խրիստոս Խրիստուն:

Միջոցառման պատվավոր հյուրն էր Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Loading...