18:58   16-05-2022
Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափն էապես կմեծանա
Թողնել մեկնաբանություն

Երևանի քաղաքապետարանում մայիսի 16-ին տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է քայլեր  ձեռնարկել ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափն էապես մեծացնելու համար:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով վարչական շրջաններում յուրաքանչյուր շաբաթ կազմակերպվող շաբաթօրյակներին , Սարգսյանը նշել , որ դրանք  պետք է նպատակին ծառայեն: Քաղաքապետ հանձնարարել է քննարկել հստակ միջոցառումներ, որպեսզի մաքրվող տարածքները նորից չաղտոտվեն:

Loading...