19:53   16-05-2022
Էրբիլի հյուսիսում բախում է տեղի ունեցել PKK-ի ու թուրք զինվորների միջև
Թողնել մեկնաբանություն

Նախօրեին Իրաքի Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլից հյուսիս գտնվող Սիդեքան ավանի սահմանների մոտ հզոր բախում է տեղի ունեցել թուրք զինվորականների ու «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալների միջև: Այս մասին հայտնում է Քուրդիստանի ինքնավարության կառավարությանը մոտ կանգնած քրդական «Rudaw» գործակալությունը՝ հղում անելով Սիդեքանի վարչական ղեկավար Իսհան Չելեբիին: Հաղորդում է Ermenihaber.am-ը։

Վերջինս պատմել է, որ մայիսի 16-ի գիշերը ժամը 10:00-ի մոտ մի խումբ ՔԲԿ-ական զինյալներ հարձակվել են հարակից սարերից մեկի վրա դիրքավորված թուրք զինվորականների վրա, ինչից հետո մեծ բախում է սկսվել, որը տևել է մոտ 3 ժամ: Բախման արդյունքում 2 կողմերն էլ տվել են զոհեր ու վիրավորներ: Հաղորդվում է, որ բախման վայրում հայտնաբերվել է 4 ՔԲԿ-ականի դի, իսկ թուրքական կողմի սպանվածներին ու վիրավորներին տեղափոխելու համար ավելի ուժ դեպքի վային մոտեցել են 3 ուղղաթիռ:

Թուրքիան դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չի արել տեղի ունեցածի վերաբերյալ:

Loading...