19:48   19-05-2022
«Ջենեսիս Արմենիա»-ն մայիսի 18-28 կապրեցնի Արցախը. «Միացում»
Թողնել մեկնաբանություն

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կառույցը, որը ձևավորվեց անմիջապես պատերազմից հետո, այսօր շարունակում է արցախանպաստ ծրագրերի իրականացումը: Առաջնահերթությունների առանցքում մշտապես եղել է Արցախը և արցախայությանն առնչվող խնդիրները: Նախորդ տարի տեղի ունեցավ «Արցախն ապրում է» խորագրով ցուցահանդես: Նույն խորագրով այս անգամ Մայիսի 18-28 տեղի կունենա փառատոն: «Ջենեսիս Արմենիա»-ի PR պատասխանատու Անի Մարտիրոսյանի խոսքով՝ փառատոնը լինելու է հագեցված՝ համազգային թատրոնի 3 ներկայացում, կինոդիտում, բաց պարի դաս և այլն: Մեկօրյա տոնի ավարտին Վերածննդի հրապարակում՝ մայիսի 28-ին օրը կամփոփվի ռազմահայրենասիրական մեծ համերգով:

Loading...