13:58   21-05-2022
Ռուսաստանից Վրաստան մուտք գործողների թիվն աճել է
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Վրաստանի պետական ​​սահմանը հատելու պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի ապրիլին Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի Դաշնության 48 հազար 797 քաղաքացի։ Հաղորդում է Aliq Media-ն։

Հայտնի չէ, թե նրանցից քանիսն են մնացել Վրաստանում, իսկ քանիսը լքել երկիրը։

ՆԳՆ-ի տվյալներով՝ այս տարվա ապրիլին 2021 թվականի ապրիլի համեմատ Ռուսաստանից Վրաստան մուտք գործողների թիվն աճել է 289 տոկոսով։

Նշենք նաև, որ 2022 թվականի ապրիլին Վրաստան է մուտք գործել Բելառուսի 8 248 քաղաքացի։

Համեմատության համար նշենք, որ այս տարվա մարտին Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի 45 068 և Բելառուսի 20 029 քաղաքացի։

Հիշեցնենք՝ Վրաստանի օրենսդրության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունն այն երկրների ցանկում է, որոնց քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն մուտք գործել Վրաստան առանց վիզայի և մնալ 1 տարի։

Loading...