15:25   21-05-2022
ԱՄՆ Միչիգան նահանգում տորնադոյի պատճառով կան զոհ ու տուժածներ
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ Միչիգան նահանգի Գեյլորդ քաղաքում տորնադոյի հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, ավելի քան 40-ը՝ տուժել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է CNN-ը:

Միչիգան նահանգի ոստիկանությունը հայտնել է քաղաքին հասցված զգալի վնասների մասին: Երթևեկությունը դադարել է ճանապարհներին ընկած ծառերի հետևանքով: Վնասվել են էլեկտրահաղորդալարեր, բնակելի տներ ու կոմերցիոն շինություններ:

Loading...