15:34   21-05-2022
Խաղաղության հաստատման պայմանները պետք է որոշի Կիևը, ոչ թե Մոսկվան. Բորել
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման պայմանները պետք է որոշի Կիևը, ոչ թե Մոսկվան։ Այսպես է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մեկնաբանել ճգնաժամի խաղաղ կարգավորման Իտալիայի առաջարկը՝ ԵՄ արտաքին գործերի խորհրդում զարգացման հարցերով հանդիպման ժամանակ՝ փոխանցում է РИА Новости-ն։

New York Times-ն էլ քիչ հավանական է համարել Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակը տարածքների վերադարձով: Ըստ պարբերականի՝ ռուս-ուկրաինական բանակցությունների վերսկսման դեպքում Կիևը ստիպված կլինի «ցավոտ» որոշում կայացնել կորցրած տարածքների վերաբերյալ։

Loading...