15:36   21-05-2022
Պատահար՝ քարհանքում. 72-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ոստիկանություն է տեղեկացնում է, որ մայիսի 20-ին, ժամը 12.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ վերամբարձ կռունկի վթարի հետևանքով բուժօգնության են տեղափոխվել երկու քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի վարչական տարածքի քարհանքում «ԶԻԼ» մեքենայի վերամբարձ հատվածը ծանրություն բարձրացնելիս շրջվելով հարվածել է Սերոբ Սահակյանին: 72-ամյա Սերոբ Սահակյանը և 55-ամյա մեքենավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Սերոբ Սահակյանը մահացել է:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Loading...