15:36   21-05-2022
2021 թ. խորհրդարանական ընտրությունները պատասխանել են բողոքի շարժման մասնակիցների բոլոր հարցերին. Մհեր Գրիգորյան
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի 2021 թ. խորհրդարանական ընտրությունները պատասխանել են հանրապետությունում բողոքի շարժման մասնակիցների բարձրացրած բոլոր հարցերին. տարբեր սցենարների, այդ թվում՝ նոր ընտրությունների անցկացման վերաբերյալ կանխատեսումների համար նախադրյալներ չկան: Այդ մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Հայաստանում 2021 թ. հունիսին անցկացված լիարժեք ժողովրդավարական, ազատ և օրինական խորհրդարանական ընտրությունները տվել են բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք այսօր շրջանառվում են փոքրամասնության բողոքի շարժման կողմից»,- ասել է փոխվարչապետը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունները արտահերթ ընտրություններ կանցկացնե՞ն։

Loading...