16:33   26-05-2022
EU for Youth. Երիտասարդ ձեռնարկատերը պետք է իմանա ճիշտ հասցեն
Թողնել մեկնաբանություն

Լինել նախաձեռնող, մի քիչ ռիսկային և իհարկե նպատակասլաց։ Սոցիալական ձեռներեցությունը այն ճանապարհն է, որը հնարավորություն է տալիս շատ երիտասարդների։ Նախ և առաջ սկսել սեփական գործը, դրան զուգահեռ ստեղծել աշխատատեղեր, հոգատարություն ցուցաբերել շրջակա միջավայրի հանդեպ և լինել կապող օղակ բնության և հասարակության միջև։ Հայաստանում և մեր հարևան Վրաստանում իրականացվող EU FOR YOUTH ծրագիրը շարունակում է իր աջակցությունը։ Այս անգամ ծրագրի թիրախում հենց սոցիալական ձեռնարկատերերն են։ Լոռեցի Գայանեի օրինակը հենց այն մասին է, թե ինչպես կարելի է սկսել գործ ու վստահ լինել՝ EU for youth-ը ցանկացած դժվարության դեպքում կլինի աջակցող։ Պոդքաստում ներկայացվում է ծրագրի արդյունավետությունը մեր երկրում, հնարավորությունները և ինչպես կարելի է օգտվել դրանցից։

Loading...