11:47   24-05-2022
Բանակում բոլորիս համար գործ կա. պետք է մինչև ատամները զինվել. «Թարմ ուղեղով»՝ Արեգ Քոչինյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Նիկոլ Փաշինյանը ամեն ընտրության հավաքելու է 50+1 ձայն, քանի դեռ կա այս ընդդիմությունը: Եթե իրապես կա ցանկություն հեռացնել այս իշխանությանը, ապա նրան պետք է հայտարարեն մեկ բան. գնում ենք թե՛ քաղաքականությունից, թե՛ Հայաստանից: Սա, թերևս, կլինի մեծագույն հարվածը: Քաղաքագետ Արեգ Քոչինյանի գնահատմամբ՝ այսօր ստեղծվել է մի համակարգ, որում ընդդիմությունն ու իշխանությունը փոխլրացնում են միմյանց: Այս երկդիմիությունն է, որը թույլ չի տալիս ձևավորել քաղաքական օրակարգ: Փողոցում քաղաքական շարժում դեռևս չի ձևավորվել: Չկա ուժերի տեսլական, չկա հասարակության սպասելիք:

Loading...